Այսօր երջանկությամբ եմ ասում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում. նախարար


Այսօր երջանկությամբ եմ ասում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում. նախարար
Նոյեմբեր 12 10:50 2025

Այսօր երջանկությամբ եմ ասում, որ առաջին անգամ բյուջեն քննարկում ենք խաղաղության պայմաններում, ԱԺ-ում հայտարարեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

 

Նրա խոսքով՝ այսուհետ մեր ապագան կախված է մեզնից՝ մեր ստեղծարարությունից, արտադրողականությունից, որոշում կայացնելու կարողությունից և փոխվելու արագությունից։

 

«Հետևաբար ապագան արդեն այսօր է և հենց այսօրվա ցանած սերմերն են ապահովելու վաղվա պտուղները։ Այսօրվա կայացրած որոշումներն են ձևավորելու մեր ապագա պետությունն ու հասարակությունը։ Մեր երեխաների ապագան որևէ կերպ նման չի լինելու մեր և մեր ծնողների անցյալին, ոչ միայն այն պատճառով, որ աշխարհն է փոխվել և այլևս երբեք նման չի լինելու անցյալի աշխարհին, այլ որովհետև այսօրվա մեր կայացրած որոշումների տրամաբանությունը տրամագծորեն տարբեր է նախկին որոշումների տրամաբանությունից»,-հավելեց նա։