Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում. կա իջեցված հանձնարարություն և ըստ իրավիճակի մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում․ Տիգրան Աբրահամյան


Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում. կա իջեցված հանձնարարություն և ըստ իրավիճակի մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում․ Տիգրան Աբրահամյան
Նոյեմբեր 11 23:08 2025

«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում տեսակցեցինք Միքայել և Բագրատ սրբազաններին, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

 

«Ճիշտ է` շատ անսովոր է բանտում, խցում տեսակցել մարդկանց, որոնց որպես կանոն հանդիպել ես պատարագներին, եկեղեցական տարբեր միջոցառումներին, սակայն մեր երկրում վաղուց իրավիճակն այդպիսին է:

Իշխանությունը որևէ բանի առաջ կանգ չի առնում: Կա իջեցված հանձնարարություն և ըստ իրավիճակի մարդկանց նկատմամբ հետապնդումներ են իրականացվում:

 

Այս իրավիճակում կարևոր է սրբազանների ուժեղ կամքն ու հաստատակամությունը, որոնք վարակիչ բնույթի լավատեսություն են ներշնչում»,-գրել է նա։