«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Արսեն Բաբայանը գրել է. «Վաղարշապատում «Հայրենիք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Խաչիկ Մանուկյանը հարցազրույցում հայտարարել է` «ՔՊ–ի որջը վերացնելու ենք․ թալանել են, փողերը մսխում են»։
Այս հայտարարությունից «հուզվել է» մի ՔՊ–ական ավագանու անդամ, Քրիստինե Գագիկի Վարդանյանը։ Նա ֆեյսբուքում դիմել է ոստիկանությանը՝ գրելով՝ «խնդրում եմ այս հայտարարությունը ի գիտություն ընդունել և համապատասխան գործողություն իրականացնել»։
Հիմա նստած մտածում եմ, թե ի՞նչ է ուզում սույն ՔՊ–ականը, որ իրականացնի ոստիկանությունը․
1) Հոգնել է անբարոյական՝ ապադասակարգայնացած՝ հանցագործ տարրերի հավաքավայր՝ պատսպարանից (տես որջ բառի բացատրությունը) և ցանկանում է, որ ոստիկանությո՞ւնը վերացնի այդ ավազակների՝ բանդիտների որջը, թե՞
2) Հոգնել է թալանից ու փողերը մսխելուց և կոչ է անում ոստիկանությանը, որ կանխե՞ն իրենց թալանն ու փողերի մսխումը։
Մի բան ակնհայտ է․ քանի դեռ այս իշխանությունն է իշխում՝ ՔՊ–ական այդ աղջկա խնդրանքը չի կատարվելու․․․»։










