Ռուսական ցորենի մասին ի՞նչ կասեն, նորմա՞լ է, բավարարո՞ւմ է իրենց. Ռուբեն Ռուբինյան


Ռուսական ցորենի մասին ի՞նչ կասեն, նորմա՞լ է, բավարարո՞ւմ է իրենց. Ռուբեն Ռուբինյան
Նոյեմբեր 11 14:31 2025

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ցորենի մասնագետ չէ, չի կարող ասել՝ ինչ ցորեն է ներկրվել Ղազախաստանից։

«Բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ անհատ ձեռներեց կուզենա ներկրել ցորեն, որն իր նպատակին չի ծառայում»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Ռուբինյանը հարց ուղղեց ընդդիմադիրներին՝ իսկ ռուսական ցորենի մասին ի՞նչ կասեն։

«Նորմա՞լ է, բավարարո՞ւմ է իրենց»,- ասաց ՔՊ-ականը։