Հայաստանում հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը


Հայաստանում հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը
Նոյեմբեր 10 15:40 2025

2025–2026 թթ. սեզոնի 45-րդ շաբաթվա ընթացքում լաբորատոր հետազոտություններով Հայաստանում հաստատվել է գրիպ A-ի H3N2 ենթատեսակը։ Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

 

ՀՎԿ ազգային կենտրոնը հորդորում է հիվանդություններից և բարդություններից խուսափելու համար՝

 

.Պատվաստվելսեզոնային գրիպի դեմ (դիմեք պոլիկլինիկա կամ ամբուլատորիա),

 

.Խուսափել շփումից շնչառական վարակով մարդկանց հետ,

 

.Հիվանդության դեպքում մնալ տանը, երեխաներին նույնպես չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ,

 

.Կապվեք բժշկի հետ, չզբաղվել ինքնաբուժմամբ և չօգտագործեք հակաբիոտիկներ։