Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել ծառին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է


Իսակովի պողոտայում «Nissan»-ը բախվել ծառին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է
Նոյեմբեր 10 09:24 2025

Նոյեմբերի 10-ին, ժամը 00։43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ծառին և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։55-ին, մարվել՝ 01։07-ին։ Այրվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը, իսկ բեռնախցիկը՝ մասամբ։

Վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։