Այսօր՝ նոյեմբերի 9-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում բախվել են «BMW»-ն, «Hongqi E-QM5» և «Honda e:NS1» էլեկտրամոբիլները և «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան:
Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպրատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Տեղում «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ընկերները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ «BMW»-ն դեպի Աճառյան փողոց ընթանալիս է եղել, երբ «Honda»-ն բախվել է «BMW»-ին, «BMW»-ն էլ կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, անցել է բաժանարար գոտու վրայով և հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում՝ բախվելով մյուս ավտոմեքենաներին:
Այդ տեղեկությունը Պարեկային ծառայությունը պարզում է:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունները:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:










