Աբովյանի «Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները


Աբովյանի «Գայի պոստի» մոտ վթարի են ենթարկվել հարսանեկան արարողության մեկնողները
Նոյեմբեր 8 17:01 2025

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

 

Ժամը 13:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Աբովյանի «Գայի պոստի» մոտ, բախվել են «BMW X5», «BMW» և «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում բուժօգնություն է ստացել օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից։

 

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վթարի մեջ հայտնված ավտոմեքենաները ժամանում էին Երևան՝ հարսանեկան արարողության մասնակցելու համար։