Արտակարգ դեպք՝ Արմավիրի բանտում․ ինչ է կատարվել պատժախցում


Արտակարգ դեպք՝ Արմավիրի բանտում․ ինչ է կատարվել պատժախցում
Նոյեմբեր 6 17:24 2025

Armlur-ը գրում է.

«Վաղ առավոտյան ժամը՝ 09։00-ի սահմաններում Արմավիր քրեակատարողական հիմնարկի ծառայողներից մեկը պատժախցում հանձման ընդունման գործընթաց է փորձել իրականացնել: Արդյունքում պատժախցում գտնվող դատապարտյալներից մեկը հրաժարվել է ենթարկվել ՔԿՀ ծառայակցի պահանջներին ու ածելիով հարձակվել է ՔԿՀ ծառայակցի վրա և վնասել վերջինիս ձեռքը։

Այդ պահին բանտում սկսվել է խառնաշփոթ ու ՔԿՀ այլ ծառայակիցներ են ներգրավվել պատժախցում խառնաշփոը կանխելու համար:

Նշենք, որ նշված պատժախցում մոտ 13 դատապարտյալ է եղել»։