Համարում եմ, որ, իրոք, Երևանում խցանումների իրավիճակը ճգնաժամային է. լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես դա տեսել եմ և տարօրինակ է հեծանիվով խցանման մեջ հայտնվել այնպես, որ դժվար լինի տեղաշարժվելը»,-ասաց Փաշինյանը՝ նշելով, որ հանձնարարել է աշխատանքային խումբ ստեղծվի։
Ըստ Փաշինյանի՝ արագ միջանկյալ լուծումներ դժվար է տալ, այն պայմաններում, երբ ամեն օր մեքենաների թիվն ավելանում է։
«Նախ պետք է գնահատենք՝ ինչն է պատճառը, որովհետև, այո՛, մի տեղ լուսացույցը կարող է անջատվել, մի տեղ՝ վթար, բայց հիմնական պատճառը մեքենաների աննախադեպ ծավալն է Երևանում, և պետք է հասկանանք այդ երևույթի հետ ինչպես վարվել։ Հնարավոր է դժվար լուծումների անհնրաժեշտություն լինի, կամ պետք է ընտրություն կատարենք՝ յոլա ենք գնում։ Իհարկե, տեխնիկական կարգավորումների և լավարկումների տեղ միշտ էլ կա, բայց հասկանում ենք, որ մեքենաների թիվը նախ ահռելի է և հետո ամեն օրվա հետ շատանում է, իսկ Երևանի փողոցների կարողություններն անսահմանափակ չեն և պետք է լուծումներ գտնենք»,-ասաց նա։










