Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ զոհ կա


Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում․ զոհ կա
Նոյեմբեր 3 21:57 2025

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ H6 ավտոճանապարհին  Գեղարքունիքի մարզի բնակիչ 29-ամյա Վրեժ Հ․-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում, ինչի հետևանքով ավտոմեքենայի գազաբալոնը պոկվել է։

Վթարի հետևանքով ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ 36-ամյա Գոռ Ա․-ն «Աշտարակ» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։