Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել, կա 18 տուժած


Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել, կա 18 տուժած
Նոյեմբեր 2 17:52 2025

Նոյեմբերի 2-ին, ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։

 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

 

Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։

 

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։