Կառավարության դեռևս սեպտեմբերի 11-ին ընդունած որոշմամբ, այսօրվանից ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից հանվելու է Արարատ լեռը։
Օգտատերեն այսօր արդեն տեսանյութեր են հրապարակել՝ սահմանանշանի կնիքն՝ առանց Արարատ լեռան։
Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ ասել էր, որ Հայաստան-Թուրքիա որևէ բանակցության ընթացքում ՀՀ մուտքի կամ ելքի սահմանանշանի (կնիքի) վրայից Արարատ լեռը հանելու հարց չի քննարկվել և չի կարող քննարկվել, այս որոշումը բխում է բացառապես անվտանգության ռազմավարությունից։










