Հերթական ավտովթարը՝ Երևանում․ մեքենաներ են բախվել, վիրավորներ կան


Հերթական ավտովթարը՝ Երևանում․ մեքենաներ են բախվել, վիրավորներ կան
Նոյեմբեր 1 13:52 2025

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա – Վրացական փողոց խաչմերուկում բախվել են «Mercedes» և «Opel » մակնիշի ավտոմեքենաները։

 

Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

 

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։