Հայտնի է` որքան գումար կծախսվի Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերի ու լուսավորության համար


Հայտնի է` որքան գումար կծախսվի Երևանի գլխավոր տոնածառի ճյուղերի ու լուսավորության համար
Հոկտեմբեր 31 21:55 2025

Այս տարի ամբողջությամբ կփոխարինվեն Երևանում տեղադրվող՝ երկրի գլխավոր տոնածառի ճյուղերն ու լուսավորությունը։ Այդ աշխատանքների համար քաղաքային իշխանությունները կծախսեն մոտ 50 մլն դրամ (շուրջ 130 հազար դոլար)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց քաղաքապետարանի գովազդի վարչության պետ Արմեն Առաքելյանը։

Տոնածառի տեղադրման նախապատրաստական աշխատանքները Հանրապետության հրապարակում սկսվել են հոկտեմբերի 30-ին։ Այս տարի տեղադրումը սովորականից շուտ է մեկնարկել. 2024 թվականին աշխատանքները սկսվել էին նոյեմբերի 5-ին, իսկ 2023-ին՝ նոյեմբերի 13-ին։

«Տոնածառի հիմնակմախքը լավ վիճակում է, բայց ճյուղերը մասնակի մաշված են և ամբողջությամբ կփոխարինվեն։ Կթարմացվի նաև լուսավորությունը՝ լուսափնջերը ու լուսավորող վահանակները, որոնք ժողովուրդը «պուլտեր» է անվանում», – պարզաբանեց Առաքելյանը։

Նա նշեց, որ աշխատանքներն այս տարի մեկնարկել են սովորականից 5 օր շուտ, որպեսզի ժամանակին ավարտեն կառուցվածքի մոնտաժումն ու թարմացումը, ինչպես նաև, նախքան նոր տարրերի տեղադրումը, նախապես գնահատեն հիմնակմախքի վիճակը: Մետաղական կոնը հավաքելուց հետո կսկսվի ճյուղերի հավաքումը, ապա՝ խաղալիքների և ծաղկեշղթաների տեղադրումը:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։