Իմ անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում և տարբեր մարդկանց գրում են իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին. Ժաննա Անդրեասյան


Իմ անունով կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում և տարբեր մարդկանց գրում են իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին. Ժաննա Անդրեասյան
Հոկտեմբեր 30 12:21 2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը գրել է.

«Հարգելի՛ քաղաքացիներ,

Իմ անունով, օգտագործելով իմ լուսանկարը, կեղծ հաշիվներ են բացվել տարբեր հարթակներում։ Այդ հաշիվներից գրում են տարբեր մարդկանց տարբեր թեմաներով։ Ինչպես, օրինակ՝ իրավապահ կառույցների արտակարգ ստուգումների մասին։ Խնդրում եմ նման հաղորդագրություններ ստանալու դեպքում արգելափակել այդ հաշիվներից եկող հաղորդագրությունները և չարձագանքել դրանց»։