Վանաձորում 27-ամյա վարորդը BMW-ով բախվել է Mercedes-ին, կա վիրավոր. պահանջում են տեսախցիկ տեղադրել այդ հատվածում


Վանաձորում 27-ամյա վարորդը BMW-ով բախվել է Mercedes-ին, կա վիրավոր. պահանջում են տեսախցիկ տեղադրել այդ հատվածում
Սեպտեմբեր 28 17:10 2017

Երեկ՝ սեպտեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 27-ամյա Գույժ Գևորգյանը Վանաձոր քաղաքում իր վարած BMW մակնիշի 80 VM 707 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Վանաձորի բնակիչ՝ 63-ամյա Վազգեն Բադալյանի վարած Mercedes մակնիշի 35 DD 003 համարանիշի ավտոմեքենային, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով BMW-ի ուղևոր Գերասիմ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն պահանջում են, որպեսզի նշված հատվածում տեղադրվի տեսախցիկ, քանի որ վերջերս արված ասֆալտապատումից հետո այդ ճանապարհահատվածը որոշ «վայ» վարորդների համար դարձել է «ավտոգոնկայի» տարածք։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում