Որքան էլ տհաճ է Արշակ Սրբազանի արարքը, այն հանցավոր չէ, չի առաջացնի այն բացասական հետևանքը, որն առաջացրեց այդ տեսանյութի բովանդակությունը. Դավիթ Թումասյան


Որքան էլ տհաճ է Արշակ Սրբազանի արարքը, այն հանցավոր չէ, չի առաջացնի այն բացասական հետևանքը, որն առաջացրեց այդ տեսանյութի բովանդակությունը. Դավիթ Թումասյան
Հոկտեմբեր 25 11:24 2025

Իրավաբանական գիտությունների թեկնածու Դավիթ Թումասյանը գրում է. 

 

«Քրեական իրավունք դասավանդելիս ուսանողներին միշտ ներկայացրել եմ անբարոյականության և հակաիրավականության, ինչպես նաև բարոյականության և օրինականության դիլեման՝ նշելով, որ կան հանցանքներ, որոնք անբարոյական են, կան անբարոյական արարքներ, որոնք հանցավոր չեն և կան անբարոյական արարքներ, որոնք հանցավոր են: Այսինքն, հանցանքն ու անբարոյական արքրը կարող են նույնանալ, իսկ կարող է՝ ոչ…

Երեկ տարածված՝ Արշակ Սրբազանի և նրա քեռու կնոջ ինտիմ տեսանյութերն ակնհայտ վկայում են անբարոյական արարքի մասին, և ոչ միայն հոգևորականի համար, այլ նաև առհասարակ անձին անհարիր արարքի մասին: Ընդ որում տեսանյութի մասին վաղուց էր խոսվում, բայց այն չէր հանրայնացվել: Որքան էլ տհաճ է Արշակ Սրբազանի արարքը, այն հանցավոր չէ:

 

Սակայն, տարածված տեսանյութն ակնհայտ հանցանք է, քանի որ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշները՝ Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը:

Հ.Գ. Անգամ եթե նախաձեռնվի քրեական վարույթ, այդ արաքը, լինելով ոչ մեծ ծանրության հանցագործություն, իսկ 3-րդ մասով՝ միջին ծանրության հանցագործություն, չի առաջացնի այն բացասական հետևանքը, որն առաջացրեց այդ տեսանյութի բովանդակությունը…. Հասարակությունը զգացմունքային է, այն ցնցվում է անբարո արարքներից, և ոչ միշտ հակաիրավական...»։