Մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները մեզ հուշում են, որ հոկտեմբերի 26-ը՝ այս կիրակին ևս հանգիստ ու հանդարդ ավարտ չի ունենալու։
Կարգալույծ հայտարարված Տեր Արամ քահանա Ասատրյանը, որ այսուհետ՝ աշխարհիկ Ստեփան Ասատրյանն է, այս կիրակի որոշել է Սուրբ Պատարագ մատուցել Օհանավանի Սուրբ Հովհանավանքում և հավատացյալ ժողովրդին էլ կոչ է արել մասնակցելու ու Սուրբ Հաղորդություն ստանալու։
Դեռ ավելին՝ Ստեփան Ասատրյանը չի ընդունում Կաթողիկոսի որոշումը և հրաժարվում է հանձնել վանքի բանալիները։
Հարկ ենք համարում հիշեցնել, որ Վեհափառի նկատմամբ կա հարուցված վարույթ և ինչպես «Ժողովուրդ» օրաթերթն էր գրել, իրավապահները պատրաստվում են հոկտեմբերի 27-ին գրոհել Վեհարանի վրա՝ Վեհափառին ձերբակալելու։ Նույն այն օրը, երբ 1999 թվականին Հայաստանյանց Առաքելական Եկեղեցու 132-րդ Կաթողիկոս օծվեց Գարեգին Բ-ն։
Մանրամասները՝ տեսանյութում․








