Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսը բախվել է բետոնե բաժանարարին. կան տասնյակ տուժածներ


Մյասնիկյան պողոտայում տրոլեյբուսը բախվել է բետոնե բաժանարարին. կան տասնյակ տուժածներ
Սեպտեմբեր 28 15:22 2017

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Թիվ 1 երթուղին սպասարկող տրոլեյբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել, գրում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 15 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Օպերատիվ են գործել փրկարարները, Երևանի 1-03 շտապօգնության խմբերը և Երևանի ճանապարհային ոստիկանները։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում