Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ


Խոշոր ավտովթար՝ Կոտայքի մարզում. կան վիրավորներ
Հոկտեմբեր 24 14:21 2025

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Շանգրի Լա» խաղատան դիմաց բախվել են «Hyundai Sonata» և «Opel Astra» մակնիշի ավտոմեքեաները:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարաան աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խուբն ու «Աբովյան» բժշկաան կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն:

 

Տարածքը սահմանազատել են պարեկները և նրանց այսքան շատ ժամանման պատճառն այն է, որ վթարից հետո ստեղծվել էր խցանում, սակայն պարեկների ժամանումից հետո երթևեկությունը վերականգնվեց:

 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պաստախանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

 

Վթարի փասատով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի պահպնավող հատուկ տարածք: