Starnews.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել էինք պարուհի Էլեոնորա Պետրոսյանի և ամուսնու միջև ստեղծված իրավիճակի մասին։
Պարզվում է՝ նրանց միջև խնդիրը նոր չէ։ Դեռ մի քանի ամիս առաջ Էլեոնորան ինստագրամյան իր էջում հանդես էր եկել գրառմամբ՝ որոշ չափով մանրամասնելով իրավիճակը։
«Պաշտպանում եմ իմ ճշմարտությունը՝ որպես կին, որպես մայր, որպես մարդ
Շատ ժամանակ լռել եմ՝ հարգելով իմ ընտանիքը, իմ երեխաների հոգին, իմ ներսի Աստվածավախ մարդուն։ Բայց կան պահեր, երբ լռությունը դառնում է մեղսակցություն։ Երբ իմ անունը փորձում են շպրտել ցեխի մեջ, ես այլևս լռել չեմ կարող։
Ես չեմ մեղադրում, չեմ վիրավորում, չեմ նսեմացնում։ Բայց պահանջում եմ արդարություն և ճշմարտություն։ Մեղադրանքները, որ հնչում են իմ հասցեին, չեն արտացոլում իրականությունը։ Ցավալի է, երբ մարդ իր իսկ արարքների պատասխանատվությունը փորձում է բարդել մեկ ուրիշի ուսերին։ Բայց ավելի ցավալին այն է, երբ այդ մարդը եղածն էլ մոռանում է՝ բամբասելով, զրպարտելով, աղավաղելով ճշմարտությունը։
Ես չունեմ թաքցնելու ոչինչ։ Ունեմ փաստեր, ունեմ հիշողություններ, ունեմ շատ ցավոտ ու հստակ հիշողություններ, որոնք կարող են ապացուցել իմ անմեղությունն ու միաժամանակ ուրիշի իրական դեմքը։ Բայց ես չեմ վազում վրեժի հետևից։ Ես ուղղակի ուզում եմ, որ բոլորը իմանան ճշմարտությունը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: