Արմավիրում բախվել են «Mazda»-ն ու «Lada»-ն. մահացածի մարմինը դուրս են բերել փրկարարները


Արմավիրում բախվել են «Mazda»-ն ու «Lada»-ն. մահացածի մարմինը դուրս են բերել փրկարարները
Հոկտեմբեր 22 10:25 2025

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 08:50-ի սահմաններում Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են «Mazda» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։