ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառավարման նախարարությունում, «Աստանա» դիվանագիտական ակումբի հետ համագործակցությամբ, անցկացվել է ամփոփիչ կլոր-սեղան քննարկում, որը նվիրված էր Ղազախստան–Թուրքմենստան–Իրան–Հայաստան լոգիստիկ ուղու զարգացման հեռանկարներին։
Քննարկումը եզրափակում էր «Աստանա» դիվանագիտական ակումբի նախաձեռնությամբ իրականացված շուրջ յոթնօրյա ճանաչողական լոգիստիկ շրջայցը, որը անցնում էր նշված ուղիով։
Շրջայցի նպատակն էր խթանել տարածաշրջանային համագործակցությունը, ամրապնդել փոխադարձ տնտեսական կապերը և բարձրացնել փոխադրումների արդյունավետությունը։
Այն միաժամանակ մասնակիցների համար առիթ էր տեղում ծանոթանալու լոգիստիկ ուղու հնարավորություններին և գնահատելու դրա գործնական կիրառելիությունը։
Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ՀՀ-ում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը, Իրանի դեսպանատան ներկայացուցիչներ, «Աստանա» դիվանագիտական ակումբի անդամներ, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ընկերությունների ղեկավարներ, փորձագետներ, ինչպես նաև պետական կառույցների և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչներ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են լոգիստիկ ուղու զարգացման հնարավորությունները, ներկայացվել են Հայաստանի ենթակառուցվածքները, առկա պայմանները և նախատեսվող ծրագրերը, ինչպես նաև մասնավոր հատվածի ներգրավման և տարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափերի իրագործման հնարավորությունները։