Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է այն հարցին, թե ինչ ծառայություններ է ներառում 65+ տարիքի անձանց համար նախատեսված ապահովագրական փաթեթը:
Նախարարը, մասնավորապես, նշել է. «65+ տարեկան անձանց ապահովագրման մասին գրառման մեկնաբանություններում հիմնական հարցերից էր` «ի՞նչ է ներառելու առողջության ապահովագրության փաթեթը»:
Կփորձեմ մեկ գրառման շրջանակում թվել այս տարիքի մեր քաղաքացիների շրջանում առավել հաճախակի հանդիպող առողջական խնդիրների համար ծառայություններ փաթեթը.
Նեղ մասնագետի խորհրդատվություն տարին 2 անգամ:
Սոնոգրաֆիկ, ռենտգեն, ՀՇ, ՄՌՏ, դուպլեքս հետազոտություն` տարին առավելագույնը 2 անգամ, եթե հիվանդանոցային դեպք չէ:
Կատարակտի վիրահատություն:
Լեղապարկի հեռացում:
Ճողվածքների վիրահատություն:
Կոտրվածքների վիրահատություն կոնստրուկցիաներով (կոնստրուկցիայի արժեքի սահմանափակմամբ):
Սրտի ռիթմը կարգավորող սարքի տեղադրում:
Սրտի ստենտավորում (մինչև 3 ստենտ):
Առիթմոլոգիական միջամտություններ( օրինակ աբլացիա):
Քարափշրում:
Հոդերի էնդոպրոթեզավորում:
Դեղորայք (տարեկան փոխհատուցման չափի սահմանափակումներով):
Սիրելի´քաղաքացիներ, սա սպառիչ և ամբողջական ցանկը չէ: Ուղղակի ամենահաճախ հանադիպող խնդիրների մասով մի քանի օրինակ է: Ամբողջական ցանկը կհաստատվի օրենքի ընդունումից հետո և կհրապարակվի:
Հաա՜, մի բան էլ, քանի «փորձագետները» չեն բզկտել.ծառայությունների անունները հատուկ փորձել եմ հասկանալի, մատչելի ձևով գրել և ոչ թե փաստաթղթից արտատպել:
ՀԳ` ինչպես պայմանավորվել ենք. շարունակում եք գրել այս թեմայով ձեզ հուզող հարցերը, կկարդամ, կարձագանքեմ, կանդրադառնամ»: