Տղամարդը իր բեռնատարի վրա աշխատանքներ կատարելիս նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել և մահացել


Տղամարդը իր բեռնատարի վրա աշխատանքներ կատարելիս նշված ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել և մահացել
Հոկտեմբեր 17 15:49 2025

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ 71-ամյա Ալբերտ Ա.-ն Լեռնավան գյուղում իր վարած բեռնատար ավտոմեքենան կայանել է, ապա աշխատանքներ կատարելու ժամանակ ավտոմեքենան ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել նրան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արձանագրվել է նրա մահը:

 Դեպքի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։