«Ամիսներ առաջ Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հրապարակավ դատապարտել է հոգևորականների ձերբակալությունները և միջնորդների միջոցով կոչ է արել դադարեցնել այդ անընդունելի երևույթները։ Այժմ Արամ Առաջինը հովվապետական այցելության մեջ է և տեղեկանալով հոգևորականների ձերբակալություններից, կրկին դատապարտում է այդ անընդունելի երևույթը»,- այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տարածած հաղորդագրության մեջ:
«Արքեպիսկոպոս Շահան Սարգիսյանը, որը ներկայումս գտնվում է Հայաստանում մշակութային առաքելությամբ, Նորին Սրբությունը ապահովել է, որ իր մտահոգություններն ու դատապարտումն է փոխանցել պետական և քաղաքական ղեկավարներին, այդ թվում՝ վարչապետին։
Վեհափառ հայրապետի մոտեցումն այն է, որ պետք է եկեղեցի-պետություն ներկայիս անառողջ հարաբերությունները դադարեցնեն և մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերի պահանջն է, որ մեր երկու կարևոր սյուների՝ պետությունն ու եկեղեցու հարաբերությունները լինեն սերտ ու ամուր»,- նշված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրության մեջ։