Երեկ՝ հոկտեմբերի14-ին, կրակոցներ են հնչել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սպիտակ քաղաքում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Վիճաբանությունը, ծեծկռտուքը և կրակոցները տեղի են ունեցել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, հայտնի գործարար Արկադի Համբարձումյանի՝ «Դերժավայի Արկադիի» տան մոտ: Ոստիկանությունը խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել է 7 հոգու, որոնցից մեկը «Դերժավայի Արկադիի» տղան է:
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: