Առավոտյան կհայատարարվի, թե որ ժամին Սամվել Կարապետյանի աջակիցները կհավաքվեն Ազատության հրապարակում


Առավոտյան կհայատարարվի, թե որ ժամին Սամվել Կարապետյանի աջակիցները կհավաքվեն Ազատության հրապարակում
Հոկտեմբեր 14 22:24 2025

«Այսօրվա որոշումից է կախված, կհավաքվենք վաղը, թե՝ ոչ։ Վաղն առավոտյան այնպայման կլինի հայտարարություն։ Լավ գիտակցում ենք,թե ուր ենք գնում։ Առավոտյան կհայատարարենք, թե որ ժամին կհավաքվենք Ազատության հրապարակում»,- այս մասին Հակակոռուպցիոն դատարանի բակում հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Ալիկ Ալեքսանյանը։

Նշենք, որ այսօր ժամը 18։00-ից սկսած Հակակոռուպցիոն դատարանը  քննվում է  ՔԿ միջնորդությունը՝  Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Դատարանի բակում բազմաթիվ մարդիկ են հավաքվել՝ ի աջակցություն գործարար, բարերար Սամվել Կարապետյանի։