Երևանում «Ford Fusion»-ը կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել մայթին. կա վիրավոր


Երևանում «Ford Fusion»-ը կոտրել է էլեկտրասյունը և հայտնվել մայթին. կա վիրավոր
Հոկտեմբեր 13 11:47 2025

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արմեն Ա.-ն իր վարած «Ford Fusion» մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից դեպի Հարավարևմտյան թաղամաս ընթանալիս՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհին՝ «Դեֆանս հաուզինգ» նոր կառուցվող բազմաֆունկցիոնալ թաղամասի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, հայտնվել մայթին, ապա կոտրել ժամանակավորապես տեղադրված ալյումինե պարիսպը, երկաթե էլեկտրասյունն ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի՝ «Դեֆանս հաուզինգ» ընկերության անվտանգության աշխատակիցները, ովքեր մինչև շտապօգնության ժամանումը իրենց մոտ եղած բժշկական դեղատուփի միջից օգտագործելով անհրաժեշտ պարագաներ, օգնություն են ցուցաբերել, ապա ժամանած շտապօգնությունը նրան տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: