Հիասթափվել եմ ՔՊ-ից, բայց այս պահին միայն Նիկոլ Փաշինյանին եմ վստահում երկրի կառավարումը. Հովհաննես Ազոյան


Հիասթափվել եմ ՔՊ-ից, բայց այս պահին միայն Նիկոլ Փաշինյանին եմ վստահում երկրի կառավարումը. Հովհաննես Ազոյան
Հոկտեմբեր 12 13:02 2025

Դերասան Հովհաննես Ազոյանը հիասթափվել է ՔՊ-ից։

«Չեմ փոշմանում, որ հեղափոխության մաս եմ եղել, բայց հիասթափվել եմ, հիասթափվել եմ այսօրվա անփույթ ու ոչ էֆեկտիվ կառավարման ձևից»,- լրագրող Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է նա։

Ըստ Ազոյանի՝ ՔՊ-ն այսօր որդեգրել է «ջայլամի քաղաքականություն»։

«Ես կարծում եմ, որ այս իշխանությունը կորցնելու է իր իշխանությունը»,- ասել է նա։

Դերասանը որոշել է այլևս քաղաքականությամբ չզբաղվել։

Ազոյանն ասել է, թե եթե չլինի Նիկոլ Փաշինյանը՝ ՔՊ-ն գոյություն չի ունենա։

«Քննադատել կարելի է Նիկոլ Փաշինյանին ոչ էֆեկտիվ կառավարման համար, բայց այս պահին միայն նրան եմ վստահում երկրի կառավարումը»,- ասել է նա։