Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ 7 վիրավոր կա


Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ 7 վիրավոր կա
Հոկտեմբեր 10 20:23 2025

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչներ՝ 31-ամյա Լուսինե Մ․-ի վարած Toyota մակնիշի և 63-ամյա Հունան Մ․-ի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 7 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորների ինքնությունը։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սպիտակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։