Առաջիկա 10 օրերին հանրապետության հովտային և նախալեռնային գոտիներում գիշերային ժամերին բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում, ցրտահարություններ չեն սպասվում, հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Լեռնային մարզերում, Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային գոտիներում, հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և հաջորդող օրերին առանձին հատվածներում օդում սպասվում է 0․․․-2 աստիճան ցուրտ։