«Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք


«Զավիկի ղարս»-ում վաճառվում է վտանգավոր սննդամթերք
Հոկտեմբեր 9 13:46 2025
  1.   08.10.2025թ. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվել է հաղորդագրություն այն մասին, որ կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սամվել Տեր-Պողոսյանին պատկանող՝ (ք․ Երևանի Սարյանի 22 հասցեում գործող «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը:

    Տեղեկացնում ենք, որ, տնտեսավարողը ոչ միայն հրաժարվել է առձեռն ստանալ կասեցման որոշումն ու կատարել դրա պահանջը, այլև սոցիալական ցանցերի էջերով հրապարակել է հանրությանը ապակողմնորոշող տեղեկատվություն՝ նշելով, թե ՍԱՏՄ պաշտոնական տեղեկատվությունը «կեղծ» է:

    Տնտեսավարողի պահվածքը նվազագույնն անպարկեշտ է, քանի որ Տեսչական մարմնի պաշտոնական էջում հրապարակվում է միմիայն որոշմամբ հաստատված տեղեկատվություն:

    Հիշեցնենք. որ լաբորատոր փորձաքննության արդյունքներով՝ «ԶԱՎԻԿԻ ՂԱՐՍ» հանրային սննդի օբյեկտում արտադրվող «հացով բրդուճ շաուրմայի խոզ+հավ» արտադրատեսակի նմուշը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), E.coli, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ, իսկ «մայոնեզ» արտադրատեսակի նմուշը ՄԱՖԱնՄՔ, ԱՑԽՄ, S.aureus, ախտածին ա/թ սալմոնելաներ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

    Ծանուցում. Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի «Տեղեկատվություն տնօրինողն անհապաղ հրապարակում կամ այլ մատչելի ձևով հանրությանը տեղեկացնում է իր տնօրինության տակ գտնվող այն տեղեկությունը, որի հրապարակումը կարող է կանխել պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգին, ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆՆ ու բարքերին, այլոց իրավունքներին և ազատություններին, շրջակա միջավայրին, անձանց սեփականությանն սպառնացող վտանգը»։