Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. «BMW»-ն վրաերթի է ենթարկել հոտիոտնին, ապա բախվել էլեկտրասյանը


Մահվան ելքով վրաերթ՝ Կոտայքի մարզում. «BMW»-ն վրաերթի է ենթարկել հոտիոտնին, ապա բախվել էլեկտրասյանը
Հոկտեմբեր 9 11:09 2025
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել 14:30-ի սահմաններում: Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Արման Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Ալափարս-Արզական ավտոճանապարհին վրաերթի է ենթարկել հետոիտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Սեյրան Գ.-ին, ապա բախվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կողմից տեղադրված փայտե էլեկտրասյանը և տապալել այն:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը «Չարենցավան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Վահե Գիգոլյանի և դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Արթուր Կարապետյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Վահե Մելքոնյանն ու կրտսեր պարեկ Արման Գազարյանը:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։