«Ցերեկները սովորում էի, գիշերներն էլ մայրիկիս էի խնամում, հարազատներից ոչ ոք կողքիս չէր». Տաթև Ասատրյանը՝ մայրիկի կորստի մասին


«Ցերեկները սովորում էի, գիշերներն էլ մայրիկիս էի խնամում, հարազատներից ոչ ոք կողքիս չէր». Տաթև Ասատրյանը՝ մայրիկի կորստի մասին
Հոկտեմբեր 8 21:11 2025

Tert.amLife-ը գրում է.

«Ես մեծացել եմ իսկական հայկական ընտանիքում, որտեղ ապրել ենք ես, մայրս, տատս, պապս, երեխաներն ու թոռները: Պապս խորթ էր:

Տատս մեր ընտանիքի լիդերն էր, ինքն էր տան գլուխը: Տատիցս հետո ամեն ինչ գլխի վրա շուռ եկավ: Ես 8 տարեկան էի, պատահական ավտովթարից տատս մահացավ ու ես ու մայրս մնացինք մենակ: Այնպես ստացվեց, որ մեզ այդ տանից դուրս հանեցին: Ես կարծում եմ խորթ լինելը կապ ուներ ու այս դեպքում խորթը մենք էինք: Մայրս կորցրեց իրեն, հիվանդացավ: Նա այնպես էր փոխվել, որ ոչինչ իրեն չէր հետաքրքրում՝ ես հաց կերել եմ, թե ոչ, դպրոց գնալուց ինչ պիտի հագնեմ:  Ընդհանրապես չէր մտածում ոչ մի բանի մասին: 12  տարի դպրոց եմ գնացել, բայց մայրս այդպես էլ ոչ մի անգամ չեկավ ծնողական ժողով: Ինքը փակվեց իր մեջ ու ինքն իրեն սպանեց էդ ցավով»,- Մհեր Բաղդասարյանի Tete A Tete հաղորդման շրջանակներում պատմել է երգչուհի Տաթև Ասատրյանը: Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատած.

«Ես և՛ տատիս կորցրի, և՛ մորս: Այդ ամբողջ մտածմունքներն ու հոգսը մնացին իմ ուսերին: Էդպես էլ մեծացա: Հորս երբեք չեմ հանդիպել: Գիտեմ, որ ընտանիք ունի, առողջ է: Երբեք նրան տեսնելու ցանկություն չի եղել: Երևի նրանից է, որ մայրս ինձ այս աշխարհում բոլորի փոխարեն սիրել է: Հոր կարիք երբեք չեմ զգացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: