Հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը իր ֆեյսբուքյան էջի միջոցով հայտնել է, որ կրկին տեղափոխվելու է հիվանդանոց:
«Կրկին նույն ճանապարհը... կարծես արդեն սովորույթ դարձաց լինի, որ 2-3 ամիսը մեկ նույն ճանապարհն է ու այդ ճանապարհին փորձում եմ հնարավորինս շատ ըմբոշխնել Երևանս, փողոցները, մարդկանց, լույսերը, քանզի 2 տարի է ինչ այլ տարբերակ քան սլացող մեքենայի լուսամուտից նայել քաղաքին դեռ չունեմ:
Վաղը կրկին տեղափոխվելու եմ հիվանդանոց, իմ բժիշկ, ոսկե միտք, գիտելիք ու սիրտ ունեցող բժիշկ Խաչիկ Համբարձումյանի հսկողության տակ...
Պինդ եմ, լավատես եմ... հավատքի մեջ եմ
Սիրում եմ բոլորիդ: Ընդմիշտ ձեր՝ Զառա Արամյան»,- գրել է նա: