Այսօր պատերազմի անմահ հերոս Հակոբ Ռոստոմյանի հիշատակի օրն է, նրա հայրը տնային կալանքի ռեժիմում է


Այսօր պատերազմի անմահ հերոս Հակոբ Ռոստոմյանի հիշատակի օրն է, նրա հայրը տնային կալանքի ռեժիմում է
Հոկտեմբեր 6 21:25 2025

«Պատիվ ունեմ» խմբակցության քարոտւղար Տիգրան Աբրահամյանը գրում է․

«Այսօր 44-օրյա պատերազմի անմահ հերոս Հակոբ Ռոստոմյանի հիշատակի օրն է:

Այսօր նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու պարզապես նրան հեռվից ճանաչող մեծ թվով մարդիկ այցելեցին նրա շիրիմին` խոնարհվելու և հարգանքի տուրք մատուցելու:

Հակոբն այն նվիրյալներից էր, ով կամավոր մեկնեց ռազմաճակատ` իր հարազատ Մարտակերտի զորամաս, այնտեղից էլ ճակատ:

Մարտական խնդիր լուծելիս Հակոբը նահատակվեց` իր անունը հավերժ գրելով անմահների ցանկում:

Հակոբի հայրը` Արա Ռոստոմյանը, շարունակում է տղայի առաքելությունը, պաշտպանելով այն արժեքներն ու սկզբունքները, որոնք իրենց ընտանիքում մշտապես առաջնային են:

Իշխանության քաղաքական ճնշումների հետևանքով Արա Ռոստոմյանն ազատազրկվեց, իսկ ներկայումս տնային կալանքի ռեժիմում է:

Հավերժ փառք Հակոբին և մեր երկրի նվիրյալ զավակներին»: