Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 21։00-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա «Էրեբունի-Երևան 2807. սիրահարվելու քաղաք» օրվա գլխավոր միջոցառումը։
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ եզրափակիչ տոնական համերգին ելույթ կունենա Թաթա Սիմոնյանը, իսկ միջոցառումը կավարտվի պայծառ հրավառությամբ։
«Սպասում եք, չէ՞»,- հետաքրքրվել են քաղաքապետարանից։