Երևան-Աշտարակ ավտոճանապարհին 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինը տեղում մահացել է


Երևան-Աշտարակ ավտոճանապարհին 23-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, վերջինը տեղում մահացել է
Սեպտեմբեր 27 10:58 2017

Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։ Ժամը 09։00-ի սահմաններում «Կովկաս» ռեստորանային համալիրի մոտ 23-ամյա Էդգար Հայրապետյանը իր վարած ГАЗ 2410 մակնիշի 34 VS 536 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին, գրում է Shamshyan.comը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով հետիոտնը, ով մոտ 60 տարեկան տղամարդ էր, տեղում մահացել է։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում