Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը (վիդեո)


Հայաստանում բժիշկները փրկել են շնչահեձ եղած մեկ շաբաթական նորածնի կյանքը (վիդեո)
Հոկտեմբեր 3 20:20 2025

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում փրկել են մեկ շաբաթական նորածնի կյանքը։ Այս մասին հայտնում են բուժկենտրոնից։

Շտապօգնության բժիշկները փոքրիկին շտապ կարգով տեղափոխեցին ընդունարան՝ կերակուրից խեղդվելու հետևանքով։ Մայրիկը, լինելով անփորձ և առաջին անգամ մայրացած, չէր իրականացրել անհրաժեշտ քայլերը կերակրումից հետո, ինչի հետևանքով նորածինը շնչահեղձ էր եղել։

Երբ երեխային հասցրին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ շտապօգնության ընդունարան, նա արդեն կապտած և գրեթե անշնչացած վիճակում էր։

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի Emergency թիմի արագ և ճիշտ միջամտության շնորհիվ հաջողվեց փրկել փոքրիկի կյանքը։