Սրբազանի և մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախևառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը


Սրբազանի և մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախևառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը
Հոկտեմբեր 3 18:54 2025

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․ «Անաստվածներն ու անհայրենիքներն իրենց սատանեական խրախճանքի մեջ են՝ ինքնահաստատվելով աստվածասեր եւ հայրենատեր մարդկանց ճակատագրերի հաշվին։

Միքայել սրբազանի եւ մյուս քաղբանտարկյալների մասին այսօր առավոտյան, մինչեւ դատավճիռը խոսել էի միջազգային հավաքի ընթացքում՝ նաեւ սեփական օրինակի վրա բացատրելով, թե ինչպես է պոպուլիստ Նիկոլը վերածվել նոր սերնդի բռնապետի։

Հոգու խորքում բոլորը ամեն ինչ շատ լավ հասկանում են։

ԵՄ անդամության փուչիկը եւ Թրամփ-ուղին ծխածածկույթ են դարձել երկրի ներսում ռեպրեսիաների նոր ալիքի համար, յուրահատուկ ինդուլգենցիա։

Սրբազանի եւ մյուս ապօրինի բանտարկվածների համար պայքարը նախեւառաջ պիտի մղենք մենք՝ հայ ժողովուրդը։

Չէ՞ որ հենց իր զավակների գլխին է ճոճվում յաթաղանի վերածված երկաթե մուրճը։

Ազատությու’ն Միքայել սրբազանին»: