«Լադա»-ն Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել հետիտոնին, ապա բախվել էլեկտրասյանը


«Լադա»-ն Ոսկետափ գյուղում վրաերթի է ենթարկել հետիտոնին, ապա բախվել էլեկտրասյանը
Հոկտեմբեր 3 15:14 2025

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, վրաերթ-վթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես հայտնում է  Shamshyan.com-ը, ժամը 13:20-ի սահմաններում «Լադա» մակնիշի ավտոմեքենան Ոսկետափ գյուղում՝ Երևանյան խճուղում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել մայթին կանգնած հետիոտնին, առաջ ընթացել, բախվել բետոնե և փայտե էլեկտրասյանը և հայտնվել ջրատար խողովակի մոտ: 
 
Վրաերթ-վթարի հետևանքով վարորդն ու հետիոտնը տեղափոխվել են հիվանդանոց: Վրաերթ-վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդի և հետիոտնի ինքնությունը: 
 
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: