Հայաստանի հպարտ քաղաքացին իրավունք ունի գնալու և աշխարհը տեսնելու, 10 տարի առաջ նա չէր կարող աշխարհը տեսնել. Գևորգ Պապոյան


Հայաստանի հպարտ քաղաքացին իրավունք ունի գնալու և աշխարհը տեսնելու, 10 տարի առաջ նա չէր կարող աշխարհը տեսնել. Գևորգ Պապոյան
Հոկտեմբեր 1 11:58 2025

Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին իրավունք ունի գնալու և աշխարհը տեսնելու, «Wizz air» ավիաընկերության բազայի բացման արարողության ժամանակ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«10 տարի առաջ ՀՀ հպարտ քաղաքացին աշխարհը չէր կարող տեսնել, որովհետև դրա հնարավորությունը... օրինակ, Հռոմ գնալու համար հարյուրավոր կամ հազար և ավելի դոլար էր պետք։ Պետք էր գնալ-հասնել Մոսկվա կամ Աբու Դաբի, ժամերով սպասել, գումար ծախսել, հետո նորից հարյուրավոր դոլարներ ծախսել և հասնել Հռոմ։ Իսկ հիմա ՀՀ քաղաքացին կարող է ընդամենը մի քանի տասնյակ եվրո ծախսել և հասնել Հռոմ, կյանքը վայելել և վերադառնալ»,-ասաց նախարարը։

Նա նշեց, թե այս ամենի համար ՀՀ կառավարությունը չի վճարում։

«ՀՀ կառավարությունը սրա համար ստեղծել է հնարավորություն, ազատ շուկայական միջավայր, որի արդյունքում ՀՀ-ում ստեղծվել է ավիաընկերություն, գալիս են միջազգային բրենդներ։ Ցավոք, հիմա հասել ենք մի իրավիճակի, որ «Զվորթնոց» օդանավակայանը չի հասցնում սպասարկել այդ թռիչքները։ Մեզ պետք են նոր հնարավորություններ»։