Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում (տեսանյութ)


Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում (տեսանյութ)
Սեպտեմբեր 29 23:05 2025

Սեպտեմբերի 29-ին, ժամը 22։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Պուշկինի փողոցի շենքերից մեկում։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։

Տեսանյութն` այստեղ