Փաթեթներով թմրամիջոց տեղադրած երիտասարդը ձերբակալվել է


Փաթեթներով թմրամիջոց տեղադրած երիտասարդը ձերբակալվել է
Սեպտեմբեր 29 14:31 2025

Պարեկային ծառայութան Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները սեպտեմբերի 24-ին Վարդենիս քաղաքի Գայի փողոցում ձերբակալել և, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին են տեղափոխել Դարակերտ գյուղի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 2 փաթեթ։ Հետագա միջոցառումներով պարզվել է, որ փաթեթներում մարիխուանա է։ Դրանք իրացնելու նպատակով ձեռք է բերել «տելեգրամի» միջոցով։

Պարզվել է նաև, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվածը մայրաքաղաքի Ամիրյան փողոցում գտնվող շենքերից մեկի հարակից տարածքից իրացնելու նպատակով վերցրել է թմրամիջոցով 17 փաթեթ և արդեն իսկ Մարտունիում տեղադրել 10, Վարդենիսում՝ 5 փաթեթ։

Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։