Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 2-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկույթ։
«Դեպքի վայր են ժամանել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման, փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման հերթապահ խմբերը։
Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։ Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։
Տեղում պարզվել է, որ այրվում են չշահագործվող ավտոմեքենաներ, տանը կից խորդանոց և խոտածածկույթ։Հրշեջ փրկարարները նախ կանխել են կրակի տարածումը ապա մարել այն։ Այրվել են տան տանիքի 2 քմ հատվածը, խորդանոցի դուռը՝ մասամբ, տան հարակից տարածքում կայանած չշահագործվող ավտոմեքենաներ և 3 հազար քմ խոտածածկույթ։ Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում»,-հայտնում է shamshyan.com-ը;