Փարաքարում վերջին հրաժեշտը տվեցին Վալոդյա Գրիգորյանին


Փարաքարում վերջին հրաժեշտը տվեցին Վալոդյա Գրիգորյանին
Սեպտեմբեր 26 12:22 2025

Փարաքարում այսօր վերջին հրաժեշտը տվեցին համայնքապետ Վալոդյա Գրիգորյանին։ Վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցում էր նաև ԱԺ փոխնախագահը՝ ՔՊ-ական Հակոբ Արշակյանը։

 

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ 

 

Մահացածներից մեկը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն էր, երկրորդ զոհը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն էր: 

 

ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտնել էր, որ ոստիկանը ծառայության մեջ չի եղել, պարզապես այդ պահին Վալոդյա Գրիգորյանի հետ է եղել. նրանք ընկերական հարաբերություններ են ունեցել:

 

Մերձավանի կրակոցների և սպանությունների դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Նշենք, որ վիրավորում էր ստացել նաև նրանց հետ գտնվող երրորդ անձը, որը վիրահատվել է, կյանքին վստանգ չի սպառնում։