Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում ավտոմեքենա է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարները մարել են նշված փողոցի 60 տան բակում կայանված «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչի հետևանքով այրվել է շարժիչի հատվածը։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի վարորդի և սեփականատիրոջ ինքնությունը։
