Կառավաչությունից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի էներգետիկ ոլորտի ռազմավարական զարգացումները։ Հատուկ ուշադրություն է դարձվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկներին, դրանց տեխնիկական, ֆինանսական և անվտանգային ասպեկտներին։
«Խորհրդակցության մասնակիցները ներկայացրել են տարբեր գործընկերների և միջազգային կազմակերպությունների հետ հնարավոր համագործակցության տարբերակները՝ ֆինանսավորման մոդելների, տեխնոլոգիական լուծումների և ժամկետների վերաբերյալ»։
Կառավարությունում քննարկվել է նոր ատոմային էներգաբլոկի կառուցման առաջարկները

